Ֆրանսիացի 88 -ամյա դերասան Ալեն Դելոնի տնից ժանդարմները մի քանի տասնյակ միավոր հրազեն են առգրավել, հայտնում է ֆրանսիական Parisien թերթը:
Ալեն Դելոնը զենք պահելու իրավունք ունի, սակայն խմբաքանակն առգրավվել է: Բանն այն է, որ նրա առողջական վիճակի պատճառով դատարանը նրա գործունակությունը սահմանափակել է: Նրա ընկերուհու փաստաբանը լրատվամիջոցին հայտնել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ Դելոնը բուժում չի ստանում, սակայն տանը շատ զենք ունի։
Ի դեպ, նրա առողջական վիճակը նաև քննարկմման թեմա է դարձել ընտանիքի անդամների միջև, որից հետո հետաքննություն է սկսվել: