Երեկվանից համացանցում տեղեկություն է տարծվել, որ Մարտունու նորակառույց ԲԿ-ի պատերի սալիկները մեկ ու կես շաբաթ առաջ պոկվել են և վնասել շտապ օգնության մեքենան:
ArmLur.am-ը կապ հաստատեց Մարտունի ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ հասկանալու համար՝ ի՞նչն է եղել պատճառը և ի՞նչ քայլեր է ձեռնարկվել.
«Շինարարական ինչ-որ խնդիրներ էր եղել, այդ էր պատճառը սալիկների պոկվելու: Միայն շտապ օգնության դիմապակին է կոտրվել, շինարարները փոխել են, այլ վնաս չի եղել»:
Հարցին թե ի՞նչ վիճակում է հիմա շենքը, ԲԿ-ի տնօրենը ասաց՝ «նորմալ վիճակում է, միայն վերջից մի սալիկ ճիշտ ամրացված չի եղել, հավանաբար տենց է ընկել սալիկը: Սալիկներ չի եղել, ընդամենը մի սալիկ է եղել և իրենք կարգավորել են»:
Էմմա Մարտիրոսյան