
Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Հունաստան։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այսօր նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:
Արդեն կայացել է Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի առանձնազրույցը, որի մասին կառավարության պաշտոնական էջը տեղեկացրել է, սակայն վերջիններս, կարծես, շտապել են լուրը հաղորդել և սխալ են թույլ տվել։ (տես լուսանկար 1)
