ՖՈՏՈ․ «Աղբանոցի աղբն էնքան ա տարածվել, որ նույնիսկ չենք կարող հարակից հողամասերը մշակել»․ Զոլաքար համայնքի բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի աղբանոցի աղբն այնքան է տարածվել, որ մարդիկ չեն կարողանում մշակել հարակից հողատարածքները:

Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում ասացին. «Համայնքի հատկացված աղբանոցի աղբն էնքան ա տարածվել, որ նույնիսկ չենք կարող հարակից հողամասերը մշակել, քանի որ աղբը գրեթե հողամասների կեսը լցրել ա: Հարակից տների բնակիչների խոսքով՝ այնպիսի վատ հոտ է գալիս ամառվա ընթացքում, որ մի կերպ են տնից դուրս գալիս»:

ArmLur.am-ը կապ հաստատեց համայնքի ղեկավար Հրայր Մարգարյանի հետ պարզելու, թե ի՞նչ պատճառով է աղբը այդքան տարածվել, որ մարդիկ դժգոհություններ են հայտնում: Ինչ որ քայլե՞ր ձեռնարկվում է այդ ամենի հետ կապված. «Համայնքի աղբահանող մեքենան գրեթե շուտվանից աղբը այդտեղ չի լցնում, իսկ աղբը տարածքում կուտակվում է բնակիչների կողմից, բայց ամսվա մեջ մեկ անգամ տարածքը մաքրվում է, և մինչև մայիսի վերջ տարածքը լիովին մաքուր կլինի»-ասում է Հրայր Մարգարյանը։

Ստացվում է, որ համայնքը գրեթե ամբողջովին անուշադրության է մատնված, բնակիչները ստիպված են այդ աղբով շրջապատված մնալ մինչև մայիս ամիս, այն էլ դեռ հարց է, թե այդ ժամանակ հարցը կլուծվի, թե ոչ։




Լրահոս