
Бизнес-Стиль պարբերականը կազմել է կանանց կարծիքով տղամարդկանց ամենասեքսուալ մասնագիտությունների վարկանշային աղյուսակը,- տեղեկացնում է style.rbc.ru-ն: Վարկանշային աղյուսակում առաջին տեղն են զբաղեցնում ոստիկաններն ու զինվորականները:Երկրորդ տեղում են դասախոսները: Կանայք տղամարդ դասախոսներին սիրում են այն բանի համար, որ նրանք կարող են գեղեցիկ եւ ճիշտ խոսել:Երրորդ տեղում են օդաչուները և մեքենավարները: Չորրորդ տեղում են մարզիչները: Աղյուսակում հինգերորդն են ձեռնարակատերերը, կառավարիչները, բարձր օղակի մենեջերները: Վարկանշային աղյուսակում հայտնվել են նաև անտառահատները: Սակայն խոսքը վերաբերում է նրանց, ովքեր հետևում են հիգիենայի բոլոր կանոններին: Վարկանշային աղյուսակը եզրափակում են դերասանները, նկարիչները և գրողները: