Փետրվարի 27-ին՝ ժամը 11։55-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև վանական համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկակական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Dongfeng» մակնիշի ավտոցիստեռնը (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1977 թ.) (բեռնված 23 տ ավիաբենզինով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել ձորը. ցիստեռնը վնասվել է և տեղի է ունեցել բեռնված վառելիքի արտահոսք:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե.Կարապետյանը: