Փետրվարի 27-ին՝ ժամը 15:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գազալցակայանի ետնամասում գտնվող գազաբալոնների պահասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։02-ին, մարվել՝ 16։06-ին։ Պահասենյակում գազի բալոնից (400 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. այրվել են բալոնից արտահոսած գազը և սենյակի տանիքի մեկուսիչ շերտը (մոտ 30 քմ):