ՔՊ-ում թեժ պայքար է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար. ովքե՞ր են «ռինգում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար ՔՊ-ական պատգամավորները թեժ պայքար են սկսել:

Այդ պաշտոնը այժմ զբաղեցնում է Գեւորգ Պապոյանը, ով արդեն մանդատը դնելու դիմում է ներկայացրել ու առաջիկայում տեղափոխվելու է գործադիր, այսինքն՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնալու:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար մտադիր է ինքնառաջադրվել ՔՊ-ական պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Հովիկ Աղազարյանը:

ՔՊ-ում այս պաշտոնի համար լավագույն թեկնածու դիտարկում են Արուսյակ Մանավազյանին, սակայն վերջինս դեռ վերջնական որոշում չունի՝ առաջադրվելու է՞, թե՞ ոչ, քանի որ այդ պաշտոնի համար կռիվ է տալիս Ծովինար Վարդանյանը:

ՔՊ-ից մեզ փոխանցեցին, որ չնայած պատգամավորներից շատերն աչք ունեն հանձնաժողովի նախագահի պաշտոնի վրա, բայց վերջնական որոշում կլինի հաջորդ շաբաթ՝ ֆրակցիայի նիստին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս