
Փետրվարի 27-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Խարազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակութային հարաբերությունները, ինչպես նաև 2024 թվականին Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման ժամկետներն ու ծրագիրը։