Տեղի հատվածում ադրբեջանցի զինծառայող է անցել սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ այսօր՝ փետրվարի 28-ին, երկու ադրբեջանցի զինծառայող Տեղ գյուղի հատվածում անցել է սահմանը։

Պաշտպանության նախարարությունը դեռ տեղեկություններ չի հաղորդել դեպքի վերաբերյալ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի, որին բռնել են։

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց․

«Փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Փանահով Ռուսլան Էլդանիզ օղլին Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս մոլորվել է եղանակային վատ պայմաններում: Մեր զինծառայողին գտնելու նպատակով շարունակվում են անհապաղ սկսված որոնողական միջոցառումները»,- ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ։




Լրահոս