
ԱԺ պատգամավորները շարունակում են ակտիվ գործուղումները:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ մարտի 9-14-ը խորհրդարանական պատվիրակություն է գործուղվելու Գերմանիա:
Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան, Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Թումասյանը, Շիրակ Թորոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը և «Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանը:
Թե ի՞նչ օրակարգով են պատգամավորները գործուղվելու, ի՞նչ հանդիպումներ են ունենալու՝ հայտնի չէ:
Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը կկատարվի պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան