Պահքի ընթացքում կարելի է ուտել. օրզոյով աղցան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի տասնյոթերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:

Օրզոյով աղցան. Եռացած ջրում 7 րոպե եփել օրզոն՝ ջրին ավելացնելով մի փոքր ձիթայուղ և մեկ պտղունց աղ, որպեսզի հատիկներն իրար չկպչեն: Եփելուց հետո ջուրը թափել, օրզոն լվանալ սառը ջրով և թողել մաղի մեջ՝ մինչև չորանա: Ապա ավելացնել մանր կտրատած վարունգ, լոլիկ և կարմիր սոխ, ձիթապտուղ, խաշած սիսեռ և թարմ անանուխի տերևներ: Համեմելու համար ավելացնել ձիթայուղ, կարմիր քացախ, թարմ քամած լիմոնի հյութ, մանր կտրատած կամ ճզմված սխտոր, աղ և պղպեղ՝ ըստ նախասիրության:

Բարի ախորժակ

Հուրի Բաղդասարյան




Լրահոս