Պայթուցիկը պայթել է, լուսամուտները ջարդուփշուր են եղել․ Գագիկ Մելքոնյանը՝ իրենց տան հարևանությամբ պայթյունի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ նույնպես ռումբ է տեղադրված եղել, որը պայթել է:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին էլ ահազանգ էր ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է։ Նշված հասցեում է տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։

ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնել միջադեպից.

«Մոտ 10 օր առաջ մեր հարևանի բակում պայթուցիկ են գցել, պայթուցիկը պայթել է, լուսամուտները ջարդուփշուր են եղել: Դեպքից հետո հարևաններն ահազանգել են, իրավապահները եկել, քննություն են անցկացրել: Հիմա քննություն է գնում, չգտեմ՝ ինչ ընթացք կստանա»,-պատմեց պատգամավորը:

Հարցին՝ արդյո՞ք այդ քայլը հենց իր անձի դեմ է արված, արդյո՞ք իր անձի հետ է կապված՝ Գագիկ Մելքոնյանն ասաց.

«Ոչ չեմ կապում իմ անձի հետ, ես չեմ կարող ասել, որ ինձ հետ կապված է, չգիտեմ՝ մինչև քննությունը չպարզի, բան չեմ կարող ասել»:




Լրահոս