Երևանի Նաիրի Զարյանի անվան դպրոցում հայտարարված դասադուլը շարունակվում է: Աշակերտներն ու ծնողները պահանջում են դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը, որն ըստ տեղեկությունների՝ կատարել է պաշտոնի հետ առնչվող չարաշահումներ: Տեսչական ստուգումներից հետո էլ դպրոցի երեք փոխտնօրեններն էլ ազատման դիմում են գրել:
«Դպրոցում ես միայն տեսա, որ աշակերտները միջանցքներում գոռում են «դասադուլ»: Երեխաս նույնպես այդ դպրոցի առաջին դասարանում է սովորում: Երեխայիս դպրոց էի ուղեկցում, երբ տեսա միջանցքներում տիրող անկարգությունները: Ինչպես ինձ են ասել՝ փոխտնօրենն է դասարանների դռները բացել և ասել աշակերտներին, որ դասադուլ անեն: Որոշներն էլ ասում են փոխտնօրենը «հներ»-ից է»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի ծնողկոմիտեի անդամներից մեկը:
«Հիմա դեռ նույն իրավիճակն է,- ասում է ծնողը,- իրավիճակը մեղմելու համար՝ ԿԳՄՍ նախարարությունից պիտի մարդ գա»:
Նանիկ Աղասյան