Երբ խաբելը դժվար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետեկամուտների կոմիտեի տվյալներով` նախորդ տարի Հայաստան է ներկրվել 18,5 միլիոն հատ ձու: Վիճակագիրները փաստում են, որ անցյալ տարի 615,2 միլիոն հատ ձու է արտադրվել, 2012թ. 658,1 միլիոն հատի դիմաց: Չոր թվերը վկայում են, որ հավկիթ ներկրելը ձեռնտու է, քան արտադրելը: Թռչնաֆաբրիկաներն էլ այսպիսով նախընտրում են այստեղից- այնտեղից ներկրված հին ու նոր ապրանքը մակնշել ու խանութներ առաքել:

Ի դեպ, ձուն նախորդ տարվա համեմատ ամենաշատը թանկացած ապրանքներից է, եւ օրինակ Երեւանի խանութներում այն ավելի թանկ արժե, քան ասենք Մոսկվայում: Զատիկի տոներից առաջ հազար ու մի պատճառաբանությամբ ներկրող-արտադրողները անկասկած ազատություն են տալու գներին:

Գյուղնախարարությունից, սակայն, առայժմ կրկնում են այն, ինչ այս կառույցի պատասխանատուները հայտարարում են ամեն տարի այս օրերին: Միգուցե արդեն իրենք էլ չեն հավատում իրենց ասածին, բայց ամեն դեպքում պնդում են,թե բոլոր խնդիրները նախապես լուծված են ու դեֆիցիտ (իսկ արդյուքում նաեւ գնաճ) հաստատ չի զգացվելու: Նկատենք, որ թռչնաֆաբրիկաներն այս հարցում չեն շտապում: Նրանք իրենց խոսքը կասեն վերջում. հիմնավոր ու հաստատակամ, կամ էլ կլռեն Զատիկից առաջ արտադրանքն ավելի բարձր գներով խանութներ առաքելով:




Լրահոս