Armlur.am լրատվականը ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանին հիշեցրեց, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը նման արտահայտություն ևս հնչեցրել է, բայց` Արտաշես Գեղամյանի հասցեին. փաստորեն, «դհոլ» բառը քաղաքական երանգավորում է ձեռք բերել:
Արտաշես Գեղամյանը նախ հարցադրումը, չգիտես ինչու, համարեց միտք չպարունակող, որին գերադասում է չպատասխանել, ապա ավելացրեց. «Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին և դպրոցականների մասին արված նրա արտահայտությանը, ապա բաժանում եմ այդ տեսակետը: Հանկարծ դհոլ չդառնան, հանկարծ, թերուս լինելով ու սակավ գիտելիքներ ունենալով, իրենց վրա քաղաքական պատասխանատվություն չվերցնեն»: