Ավտոբուսներն անսարք են, աշխատում են մինչև ժամը 14:30․ Զոլաքարի բնակիչն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներից, որ ավտոբուսները շատ հին են, և սպասարկման ժամերը քիչ։

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչ Թամարա Սևոյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց․

«Գյուղի տրանսպորտային խնդիրներն իրականում լուրջ են: Աշխատում եմ Մարտունի քաղաքում, ապրում եմ Զոլաքար գյուղում, առավոտյան աշխատանքի գնում եմ հանրային տրանսպորտով, բայց հետ վերադառնալը խնդիր է դառնում, քանի որ ավտոբուսներն աշխատում են մինչև ժամը 14:30-ը, իսկ աշխատանքս ավարտվում է 18:30-ին,և տուն վերադառնալը խնդիր է դառնում, ստիպված վերադառնում եմ տաքսիով, նաև եղել են դեպքեր, երբ երթևեկել եմ՝ ավտոբուսները ունեցել են անսարքություններ, ճանապարհին կանգնել է, և ուղևորները իջել են և փորձել են այլ տրանսպորտային միջոցներով հասնել Մարտունի քաղաք։ Նստատեղերը գտնվում են շատ վատ վիճակում՝ մարդկանց հագուստը կարող է կեղտոտվել՝ շատ դեպքերում պատռվել մինչև հասնեն տվյալ վայր»։

ArmLur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Մհերյան Վարազդատի հետ՝ պարզելու, թե ինչ-որ քայլեր ձեռնարկվում է այս ամենի հետ կապված։

«Տրանսպորտային հիմնախնդիրները դրանք բավականին խնդրահարույց են Մարտունի համայնքում, բայց այնպես չէ որ լուծումներ չենք փնտրում: 2023 թվականին մշակել ենք չվացուցակներ, որոնք վերաբերվում են համայնքի մեջ մտնող բոլոր բնակավայրերին: Չվացուցակներն ունեն հետևյալ տևողությունները՝ առավոտյան 7:50-ից մինչև երեկոյան 18:45 ժամանակահատվածը, որպեսզի այն աշխատողները, ովքեր աշխատում են Մարտունի քաղաքում՝ կարողանան աշխատանքից հետո գնան իրենց բնակավայրերը, և կարողանան ժամանակին հասնել աշխատանքի։ Այս ամենի հետ կապված հայտարարվել է մրցույթ, պետք է մրցույթը հաստատվի Տարածքային կառավարման նախարարության կողմից, իսկ նոր ժամանակակից ավտոբուսների հետ կապված պետք է կրկին մրցույթ հայտարարվի»։

Նարե Նիկողոսյան




Լրահոս