ՖՈՏՈ. ՄԲ թագավորական ընտանիքը՝ Հունաստանի թագավորի հիշատակի արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները մասնակցել են Հունաստանի հանգուցյալ թագավոր Կոնստանտինոս II-ի հիշատակի արարողությանը, որին ներկա է եղել Հունաստանի թագուհի Աննա-Մարիան:

Թագուհի քոնսորթ (թագավորի կողակիցն է, ով գահին է լինում այնքան ժամանակ, որքան կառավարում է արքան) Կամիլան ժամանել է Ուինձորի ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի եկեղեցի: Նրան ուղեկցել են արքայազն Էնդրյուն և Յորքի դքսուհի Սառան, արքայադուստր Աննան դստեր և նրա ամուսնու՝ Զառա և Մարկ Թինդալների հետ, արքայադուստր Բեատրիսն ու ամուսինը` Էդոարդո Մափելլի Մոզին:

Արարողությանը ներկա չեն եղել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, Ուելսի արքայազնն ու արքայադուստրը: Վերջինս, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ArmLur.am-ը, վիրահատվել էր և գտնվում է վերականգնողական շրջանում:

Հիշատակի արարողությանը մասնակցել են նաև Իսպանիայի թագավորն ու թագուհին:

Նշենք, որ 1974 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքում Հունաստանը անցել է հանրապետական կառավարման համակարգը, արքայական ընտանիքը զրկվել է իր կարգավիճակից և տիտղոսներից: Սակայն առ այսօր նրանց տիտղոսները պահպանվում են՝ որպես դիմելաձև՝ առանց պետության կողմից իրավաբանորեն ճանաչված լինելու:




Լրահոս