ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ ՀՀ «խոպան» եկածներին չեն հարկում. Արթուր Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ հարցում էր արել ՊԵԿ, որտեղից ասել էին` 1106 հնդիկ է եկել ՀՀ աշխատելու նպատակով։ Սակայն առանց ուսումնասիրության էլ կարելի է ասել, որ 10 անգամ ավելի են եկել ու հարկային դաշտից դուրս աշխատում են։

«Առերևույթ սա գրանդիոզ կոռուպցիոն սխեմա կարող է լինել, գրանդիոզ թրաֆիքինգային սխեմա կարող է լինել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

«Դա մի հարց է, որով, այո, մենք լրջորեն պետք է զբաղվենք։ Պետք է մեր մարմինները զբաղվեն դրանով, և հարկային դաշտում կարգ ու կանոն հաստատվի»,–պատասխանեց Փաշինյանը։




Լրահոս