ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է՝ դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային, որը ուժի մեջ կմտնի մարտ ամսից:
«Առողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանի կարծիքով՝ այս էլեկտրոնային դեղատոմսերը մեծ քաոս է առաջացնելու առողջապահական համակարգում:
ArmLur.am-ի հետ զրույցում նա նաև ասաց.
«Անգամ օրենսդրությունը դեռ չեն ստեղծել իրենք, բայց պարտադրում են բժիշկներին, որ դա անեն էլեկտրոնային, և շատ տարօրինակ էր ինձ համար, երբ ասուլիսի ժամանակ փոխնախարարը ասում է՝ ոչ մի դեղատան աշխատող իրավունք չունի դեղը փոխելու:
Սա բաց և անհասկանալի որոշում է, որը հերթական անգամ կայացվել է Առողջապահության նախարարի կողմից»:
Էմմա Մարտիրոսյան