
Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր են արել անցյալը թողնելու և առաջ գնալու համար։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ եռակողմ հանդիպումից առաջ։
Հիշեցնենք՝ այսօր Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը:
Ավելի վաղ տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Դրանից հետո կայացել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը: