
Հնարավորություն է ստեղծվել հասնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռալֆ Հորլեմանը։
Վերջինս գոհունակություն է հայտնել այսօր Բեռլինում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման կապակցությամբ։
Այս մասին դիվանագետն ասել է Իլհամ Ալիևի մոտ Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության ընդունելության ժամանակ։
Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը կառուցողականորեն աջակցում է խաղաղության գործընթացին։
Հիշեցնենք՝ այսօր Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը։
Ավելի վաղ տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։