Եգիպտուհին իր մերկ նկարները տեղադրել է համացանցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսում, որը, չնայած անցել է “արաբական գարնան” միջով, շարունակում է մնալ պահպանողական մուսուլմանական երկիր, լիբերալ հայացքներով երիտասարդ մի աղջիկ յուրովի հեղափոխություն է կատարել` սեփական մերկ նկարները տեղադրելով համացանցում,- հաղորդում է իտալական La Repubblica -ն: Աղջկա այդ արարքը կոնկրետ նպատակ ունի. այն դիտվում է որպես հարված ռասիզմին, բռնությանը, երկերեսանիությանը, եգիպտական հասարակության մեջ լայնորեն տարածված սեռական ոտնձգություններին: Կահիրեի համալսարանի 20-ամյա ուսանողուհի Մագդա Ալիա Ալ-Մահդին, նկարները տեղադրելով իր բլոգում, գրել է. “Ես իրավունք ունեմ ազատ ապրել ամեն տեղ… Ես երջանիկ եմ, երբ ինձ բացարձակ ազատ եմ զգում”: 




Լրահոս