Լուսանկարը՝ համացանցից
19-ամյա Գոռը Պոկում վարժությունում 140 կգ-ով բավարարվեց փոքր բրոնզով, սակայն Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահելով 171 կիլոգրամը՝ հավասարը չունեցավ այս վարժությունում, իսկ երկամարտի 311 կգ-ով երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց չեմպիոնական տիտղոսը։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ՀԱՐՑ. Ովքե՞ր եւ ե՞րբ կարող են անվճար այցելել թանգարաններ:
Մարիամ Մեջլումյան (19 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ մշակույթի նախարարության ենթակայութամբ գործող թանգարանների մշտական ցուցադրությունների անվճար այցելության արտոնություններ են սահմանված թանգարանային աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, մշակույթի ժառանգության բնագավառի ուսանողների, ժամկետային զինծառայողների, ՀՀ ստեղծագործական միությունների անդամների, լրագրողների (տեղեկույթ ստանալու կամ լուսաբանելու նպատակով), նախադպրոցական տարիքի երեխաների համար` աշխատանքային բոլոր օրերին, (այցելուի կամ խմբի ղեկավարի կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը եւ թանգարանի կողմից դրանց պահպանությունը պարտադիր է):
ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մյուս բոլոր այցելուների համար թանգարաններ այցելությունն անվճար է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Որտե՞ղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար:
Ռիտա Աղաբեկյան (24 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: