ԱԺ-ն քննարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։
Նրա կենսագրությունը ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ ընդգծելով, որ Գևորգյանը մասնագիտացել է տնտեսական մրցակցության պաշտպանության հարցերի ուղղությամբ, նաև այդ թեմայով թեկնածուական ատենախոսություն պաշտպանել. «Հաշվի առնելով պարոն Գևորգյանի աշխատանքային ու մասնագիտական փորձառությունը, նրա աշխատանքները ՄՊՀ նախագահի պաշտոնում, խնդրում եմ հավանություն տալ նրա թեկնածությանը»,- ասաց Խոջոյանը։
Իր ելույթում Գեղամ Գևորգյանն էլ նշեց, թե իր համար պատիվ է երկրորդ անգամ այդ ամբիոնից պատգամավորների քվեն խնդրելը։