
Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նախօրեին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է, որ մի քանի օր առաջ է լուսանկարել Երևանի Ալեք Մանուկյան փողոցի վրա՝ Ռադիոտան դիմաց գտնվող ծառերը՝ դրանք ներկայացնելով որպես վատ վիճակում և կենսունակության ավարտի եզրին գտնվող ծառեր:
ArmLur.am-ը քիչ առաջ վերադարձավ նույն փողոցից, որտեղ ծառերը ունեն դալար շիվեր, կենսունակությունն ամենևին չեն կորցրել և ավելին՝ գեղեցիկ սլացիկ տեսք ունեն: Տակի խոտն էլ այդքան բարձր չէր: Այսինքն, Բեգոյանը խաբում է՝ հին կադրերը ցույց տալով:
Ահա, դուք կարող եք մեր լուռ կադրերը տեսնել, թե ինչ վիճակում են գտնվում Ռադիոտան դիմացի ծառերը և ինչպես է Բեգոյանը խաբում երևանցիներին, որպեսզի կտրի մայթերի վրայի ծառերը, ինչպես նախորդ տարի՝ Կասկադում դրանց փոխարեն սակուրաներ տնկեցին:
Հավելենք, որ ծառերի նոր ջարդ է պլանավորել Բեգոյանը Երևանի կենտրոնում, որի դեմ պայքար են սկսել քաղաքային պլանավորման մասնագետ, «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը և հակակոռուպցիոն բլոգերը:
Մանրամասները՝ տեսանյութում։