Լարված իրավիճակ՝ Մասիվում․ մեծ թվով կարմիր բերետավորներ են բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին են հաղորդում այն մասին, որ այսօր, Երևանի քաղաքապետարանի հրամանով, քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու և Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:

Բնակիչներն էլ տեղեկացնում են, որ քանդման մասին իրենց նախօրոք չեն ծանուցել: Երկու օր են տվել տարածքն ազատելու համար:

ArmLur.am-ը կապ է հաստատել Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանի հետ՝ փորձելով մանրամասնություններ իմանալ դեպքի վայրից, սակայն Աբգարյանը մեզ պատասխանեց, որ լարված իրավիճակ է, ոստիկանական զորքեր են բերվել։

ArmLur.am-ը շտապում է դեպքի վայր, քիչ անց մանրամասներ կհայտնենք։




Լրահոս