ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. «Leap Year» ֆիլմ. փետրվարի 29-ին Շոտլանդիայում և Իռլանդիայում կանայք կարող են ամուսնության առաջարկություն անել իրենց սիրելիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շոտլանդիայում և Իռլանդիայում փետրվարի 29-ին կանայք կարող են ամուսնության առաջարկություն անել իրենց սիրելիներին: Ավանդույթը, որը պահպանվում է առ այսօր և հետաքրքիր իրարանցում առաջացնում երիտասարդության շրջանում, ազգային նախապատմություն ունի:

Իռլանդական լեգենդի համաձայն 5-րդ դարում Սուրբ Բրիջիտը Սուրբ Փաթրիքին խնդրում է կանանց թույլ տալ՝ ամուսնության առաջարկություն անել սիրելիներին, քանի որ տղամարդիկ հաճախ շատ երկար են սպասում նման քայլի գնալուց առաջ: Սուրբ Փաթրիքը համաձայնվում է և կանանց՝ իրենց սիրելիներին ամուսնության առաջարկություն անելու համար հնարավորություն ստեղծում՝ 4 տարին մեկ փետրվարի 29-ին:

Սովորությունը օրենսդրական ուժ է ստացել 1288 թվականին՝ Թագուհի Մարգարիտի կողմից. Իրենց մտադրությունը ցույց տալու համար կանայք պետք է կարմիր վերնազգեստ կրեն: Օրենքի համաձայն՝ կնոջ առաջարկությունը չընդունելու դեպքում տղամարդը պիտի տուգանվի. կնոջը համբուրելուց՝ մինչև մետաքսե զգեստ նվիրելը:

Անգլիայում ավանդույթը օրինական ուժ չունի, այն գործում է միայն Իռլանդիայում: Սակայն ավանդույթը ոչ միանշանակ է ընդունվում. շատերն ասում են, որ պատմությունն իրականությանը չի համապատասխանում:

ArmLur.am լրատվականը Ձեզ առաջարկում է ռոմանտիկ կատակերգություն՝ իռլանդական ավանդույթի թեմայով:

«Leap Year». 2010 թվականին էկրաններ բարձրացած կատակերգությունը պատմում է երիտասարդ աղջկա մասին, ով երկար տարիների հարաբերություններից հետո ցանկանում է փետրվարի 29-ին մեկնել Դուբլին, որտեղ ընկերը աշխատանքային հանդիպում ունի, և ամուսնության առաջարկություն անել նրան:

Երիտասարդ աղջկա ճանապարհորդությունը վերածվում է արկածային ճանապարհի, որի ընթացքում գտնում է իր իսկական սերը:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս