![](https://armlur.am/wp-content/uploads/2024/02/A321neo-WIZZAIR-scaled.jpg)
Զվարթնոց օդանավակայանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարվա հունիսի 17-ից Wizz Air ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Երեւան-Բուդապեշտ ուղղությամբ։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին։ Երեւան-Բուդապեշտ թռիչքի տոմսերն արժեն 103 դոլար, Բուդապեշտից Երեւան հետադարձ տոմսերը՝ 129 դոլար։