ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թմրամիջոցի հետ կապված հանցագործությունների կրկնակի աճ Հայաստանում․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականին Հայաստանում հանցագործությունների մեծ աճ է գրանցվել նախկին՝ 2022 թվականի համեմատ։ 2022 թվականին հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է՝ 37612, իսկ 2023 թվականին 40666։

2023 թվականին սպանությունների թիվը կազմել է 1187, ինչը կրկնակի աճ է նախկին 2022 թվականի 542 դեպքի համեմատ։

Ակնհայտ աճ է նկատվում նաև Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններում՝ 2022-ին դրանց թիվը՝ 2268 էր, իսկ 2023-ին 5070։

Թվերի աճ ենք նկատում նաև կաշառքի (ստանալ, վերցնել, կաշառքի միջնորդություն) ոլորտում։

2022 թվականին՝ 222։ 2023 թվականին՝ 540։

Խարդախության թվերը քիչ տատանելի են, սակայն նկատելի։

2022-ին՝ 1979, իսկ 2023-ին 2472։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս