
ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, փետրվարի 28-ին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Իջևանի բաժին են տեղափոխել 47-ամյա Արթուր Վ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ (Փողերի լվացումը) և 387-րդ (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն: