
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը X-ի իր էջում գրառում է կատարել՝ խոսելով հայ-ադրբեջանական բանակցություններից․
«Հայաստանն ու Ադրբեջանը բռնել են խաղաղության պայմանագրի խիզախ և, միևնույն ժամանակ, դժվարին ճանապարհը։ Մենք՝ Գերմանիայի կառավարությունը, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որքան հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, և բարեկամությունը հաջողակ լինի մարդկանց համար: Այս ճանապարհին ամեն քայլ կարևոր է», – գրել է Բերբոքը։