«Դեֆանս Հաուզինգ»` լավագույն կառուցապատողը հանրապետությունում, սա խոսքեր են, որոնք ասում են թաղամասի բնակիչները, որոնք անձամբ են ականատես լինում իրենց ապագա բնակարանի շինաշխատանքների ընթացքին:
2022 թվականից մեկնարկած Երևանի Աջափնյակ համայնքում «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի կառուցապատման աշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով: Հարյուրից ավելի բնակելի շենք, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոց, բիզնես կենտրոն, սպորտային համալիր, առևտրի կենտրոն: Ահա այսպիսին է լինելու «Դեֆանս Հաուզինգ» թաղամասը՝ Հայաստանի քաղաքաշինության պատմության մեջ ամենամեծ բնակարանաշինական նախագիծը:
Առաջին փուլում 15, 16 և 23 հարկանի շենքերի շինարարության մոնոլիտային աշխատանքները կատարվել են մոտ 65%, և արդեն կառուցված են հիմնականում 9-12-րդ հարկերը: Մինչ օրս շինարարության ընթացքում արդեն օգտագործվել է մոտ 385.000 խորանարդ մետր բետոն, 55.000 տոննա ամրան, և մոտ 200.000մ2 մակերեսով կատարվել են ներքին և արտաքին պատերի շար: Իրականացվում են ներքին հարդարման, շենքերի երեսպատման, պատուհանների տեղադրման նախապատրաստական աշխատանքները:
Ու այս ամենին համահունչ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի ապագա բնակիչներն անձամբ են ընկերության կողմից կազմակերպված այցերի արդյունքում ականատես են լինում իրենց ապագա բնակարանի շինաշխատանքներին, ինչն էլ ստեղծում է գնորդի եւ ընկերության միջեւ վստահություն:
Շինարարությանը զուգընթաց թաղամասի տարածքում շուրջ 24 հա կենտրոնական անտառ-պուրակի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Իտալիայից բերվել և իտալացի դենդրոլոգների մասնակցությամբ կատարվել են 3500-ից ավել ծառերի տնկման աշխատանքներ: Հատուկ ընտրվել են քաղաքների կանաչապատման մեջ մեծ կիրառություն ունեցող բարձրակարգ ծառատեսակներ: Կենտրոնական անտառ-պուրակում արդեն սկսվել են 5 շատրվանային կոմպլեքսների մոնտաժային աշխատանքներ:
Կենտրոնական անտառ-պուրակում կառուցվում են 2500 մետրից ավելի երկարությամբ հեծանվուղիներ, վազքուղիներ և մինչև 6.5 մետր լայնությամբ լուսավորված արահետներ:
Միջբակային հատվածներում և շենքերի հարակից տարածքներում ստեղծվելու է ևս 25 հա կանաչապատ տարածք: Թաղամասի ամբողջ շրջագծով՝ 5500 մ երկարությամբ, բացառությամբ 5 ճանապարհային հանգույցների, կատարվում է խիտ ծառատունկ. ստեղծվում է 20-70 մ լայնությամբ անտառային շերտ, որն ունենալու է փոշի և աղմուկ կլանելու նշանակություն:
Այս ամենին զուգահեռ ստեղծվելու է բնակչության կենսապահովման լավագույն միջոցները առանց խցանումների երթեւեկության ճանապարհային ցանցով մեղմ եւ զով միկրոկլիմայով որակյալ էկեհամակարգով: Կատռուցապատողը խոստանում է շինարարության ընթացքի մասին պարբերաբար իրազեկել հանրությանը, իսկ շինարարության ընթացքին հետեւող «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում բարձր էին գնահատում ընկերության աշխատակիցների աշխատանքը ու ամեն անգամ այցից հետո առավել մեծ է հույսը, որ առաջիկայում բացելու են իրենց բնակարանի դուռը: