Ինչո՞ւ են պատգամավորները Ծառուկյանի առյուծներին նախընտրում ԱԺ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ   ընդդիմադիր  ուժերի և այլընտրանք համարվող  ԲՀԿ-ի  համագործակցության մասին շատ խոսվեց:  Հետաքրքիրն այն է, սակայն,  չորս ուժերի միջև  տեղի ունեցող քաղաքական կոնսուլտացիաներն ընթանում են փակ միջավայրում և Ծառուկյանին պատկանող օբյեկտներում: Մասնավորապես ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հանդիպումը տեղի ունեցավ  Կոնյակի գործարանում, իսկ «Ժառանգություն-ԲՀԿ» հանդիպումը, շրջանառվող լուրերի համաձայն, Ծառուկյանի  առանձնատանը:

armlur.am լրատվականի թղթակիցը  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց` ինչու է ՀԱԿ- ԲՀԿ հանդիպումը տեղի ունեցել Ծառուկյանի կոնյակի գործարանում և ոչ թե օրինակ  ԱԺ-ում: Չէ՞ որ ԱԺ պատգամավորների աշխատավայրը հենց ԱԺ-ն է: Իսկ հանդիպման բոլոր կողմերը ԱԺ պատգամավորներ էին. և՛ Ծառուկյանը, և՛ Զուրաբյանը: Իսկ Աժ-ն էլ համարվում է քաղաքական թատերաբեմ, որտեղ պետք է տեղի ունենան քննարկումներ, հանդիպումներ:

Այս հարցին ի պատասխան Լևոն Զուրաբյանն ասաց, որ  տեղի հարցն իր համար երկրորդական է. կարևորը  գործն առաջ գնա:

Նշենք, որ եթե ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը տեղի էր ունեցել կոնյակի գործարանում, Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը,  ըստ «Հրապարակի», տեղի է ունեցել  Ծառուկյանի  Առինջի առանձնատանը, որտեղ, ինչպես հայտմի է,  ԲՀԿ ղեկավարը առյուծներ է պահում:

«Ժառանգություն»  կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանից  armlur.am -ի թղթակիցը հետաքրքվեց` առյուծները չե՞ն խանգարել, որ  հանդիպումը տեղի ունենա առանձնատանը, այլ ոչ թե ԱԺ-ում: Սաֆարյանն ասաց, որ ինքը չի հաստատի Ծառուկյանի առանձնանատը հանդիպելու փաստը, բացի  այդ` իրեն քիչ է հետաքրքրում` որտեղ է  տեղի ունեցել հանդիպումը: Կարևորը հանդիպումն է:

Սոնա Դավթյան




Լրահոս