
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԳՆ ղեկավարի մասնակցությունը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, նրա ելույթը «Ինստիտուցիոնալացումը թյուրքական աշխարհում. թյուրքական պետությունների կազմակերպությունը 21-րդ դարում» համաժողովին:
Կլինեն նաև բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։