ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին մասնակցելու նպատակով:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին մասնակցելու նպատակով փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:
3. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետիաշխատակազմի միջոցների հաշվին.
2) Գնել Սանոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին.
3) Արամ Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին.
4) Մուշեղ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Վահե Ղալումյանի, Դավիթ Առուշանյանի, Շիրակ Թորոսյանի և Միքայել Թումասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված արարողակարգային հարցերը»,- ասված է որոշման մեջ: