Արմեն Գեվորգյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից armlur.am -ին տեղեկացնում են, որ ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան, ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր հանձնաժողովների հայկական կազմերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Քննարկվել են միջկառավարական հանձնաժողովների շրջանակում տնտեսական փոխգործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր:Անդրադարձ է կատարվել Քուվեյթի ներդրումային հիմնադրամներին ներկայացվելիք, մասնավորապես, Հայաստանի տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող ծրագրերին:Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շահագրգիռ գերատեսչություններն առաջարկություններ կներկայացնեն Հայաստան- ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգի վերաբերյալ:




Լրահոս