Պոլ Պոգբան որակազրկվեց 4 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան 4 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար։ Որոշումը կայացրել է Իտալիայի ազգային հակադոպինգային տրիբունալը, հաղորդում է La Repubblica-ն։

2023թ․ օգոստոսին հայտնի էր դարձել, որ 30-ամյա ֆուտբոլիստի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր տեստոստերոնի անթույլատրելի չափաբաժին։ Կիսապաշտպանն անորոշ ժամկետով հեռացվել էր ֆուտբոլից և վերջին շրջանում մարզվում էր անհատական ծրագրով։

2018թ․ աշխարհի չեմպիոնը 2022 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է վերադարձել իտալական ակումբ, որի կազմում վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը։ Ֆրանսիացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։




Լրահոս