Միացյալ երիտասարդական լիգայի անդամ (ՄԵԼ) Սևակ Հովհաննիսյանը armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց ուշադրության կենտրոնում է դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարների տարածման պատմությունը:
Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ լուսանկարները տարածել է մի երրորդ անձ, ով մասնագիտությամբ լրագրող է: «Փաստերի հավաքման ու ամբողջացման դեպքում կհրապակենք տարածողի անուն-ազգանունը»,- խոստացավ Սևակ Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Անժելա Սարգսյանի վերջին հարցազրույցին, որում նա ասել էր. «Ես «Կյանքի խոսք»-ում եղել եմ, երբեմն, եթե լավ քարոզիչներ են գալիս, լինում եմ, խոսքը լսում եմ», Սևակ Հովհաննիսյանի խոսքով` ցանկացած աղանդավորական կազմակերպության անդամ չի խոստովանում, որ ինքը աղանդավոր է: Բնականաբար, Անժելա Սարգսյանը բացառություն չէ:
«Պարզապես նա այնքան մեծ հեղինակություն չէ, որի մասին կարելի է տարիներով խոսել: Կարևորն այն է, որ անարդարության հետևանքով այլ մարդ է ձերբակալվել»,- ասաց ՄԵԼ-ի անդամը:
Սևակ Հովհաննիսյանի կարծիքով` Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարներում միայն Կարեն Արայանը չէ: «Լուսանկարներում դեմք չի երևում, չէ՞: Այդ լուսանկարներում կան ընտանիք ունեցող դերասաններ ու պաշտոնյաներ»,- ասաց երիտասարդը:
Անդրադառնալով Անժելա Սարգսյանի ամբողջ հարցազրույցի բովանդակությանը` Սևակ Հովհաննիսյանն արտահայտեց իր անձնական կարծիքը. «Ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ խոսում է հոգեկան շեղում ունեցող մարդ»: