ՖՈՏՈ. «Ամենաբարդը տաքսիստ Հենդոյի կնոջ կերպարը խաղալն էր». կայացավ «Բարի օր» ֆիլմի փակ կինոդիտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 29-ին, Մոսկվա կինոթատրոնի փոքր կարմիր դահլիճում կայացավ «Բարի օր» ֆիլմի փակ կինոդիտում լրագրողների համար, որին հաջորդեց մամուլի ասուլիս՝ դերասանական կազմի և ռեժիսորների հետ: Ասուլիսի ընթացքում ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը տեղեկացրեց, որ ֆիլմը հայտնի ամերիկյան ֆիլմի նախատիպով է ստեղծվել, երբ հերոսը արթնանում է և ամեն օր նույն օրը կրկնվում է: Նա հավելեց, որ նման ֆիլմեր նկարահանվել են տարբեր երկրներում՝ տարբեր սցենարներով:

Ռեժիսորը շեշտեց, որ ֆիլմից վերցվել է նախատիպը, սակայն դեպքերը տեղի են ունենում մեր իրականությունում և կերպարները մեր իրականությունից են վերցված: Ֆիլմի հիմնական հերոսը սոցցանցերում հայտնի տաքսիստ Հենդոյի կերպարն է:

Խոսելով նկարահանման ժամանակ առաջացած բարդությունների մասին՝ դերասանուհի Ռոզի Ավետիսովան ասաց, որ իր համար ամենաբարդը տաքսիստ Հենդոյի կնոջ կերպարը խաղալն էր այնպես, որ համոզիչ թվա, որ հեռուստադիտողը տեսնի, որ տաքսիստ Հենդոն կարող է այդպիսի կին ունենալ:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս