
Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Իսրայելը պետք է մանրակրկիտ հետաքննություն իրականացնի Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխմանը սպասող պաղեստինցիների վրա հարձակման հանգամանքների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Օլիվիա Դալթոնը։
«Մենք կարծում ենք, որ այս վերջին իրադարձությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն: Մենք այսօր առավոտյան կապի մեջ ենք եղել Իսրայելի կառավարության հետ՝ տեղեկություններ ստանալու տեղի ունեցածի մասին և խնդրել, որ նրանք հետաքննեն ու տրամադրեն լրացուցիչ տեղեկություններ ընթացիկ ողբերգությանը հանգեցրած հանգամանքների մասին», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Գազայի հատվածի բժիշկները ներկայումս կարող են հաստատել 112 մարդու մահը Նաբլուսիի շրջանում իսրայելական ուժերի հարձակման հետևանքով, ավելի վաղ հայտնել էր Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան։ Նրա տրամադրած տեղեկատվության համաձայն՝ տուժել է 760 մարդ։