Հայաստանի 3 քաղաքացիներ Մոսկվայում գողացել են 1 միլիոն ռուբլի արժողությամբ էքսկավատոր,- տեղեկացնում է Interfax -ը:Հյուսիսային վրաչական շրջանի ոստիկանական տեղամասում ահազանգի է ստացվել այն մասին, որ շինհրապարակից անհետացել է էքսկավատորը։Իրավապահների կողմից իրականացված գործողության արդյունքում էքսկավատորը հայտնաբերվել է Դմիտրովի խճուղում։Գողության մեղադրանքով ձերբակալվել են Հայաստանի 3 քաղաքացիներ։ Վերջիններս արդարացել են՝ ասելով, թե ցանկացել են շրջել էքսկավատորով եւ անգամ չեն էլ կասկածել, որ իրենց գործողությունները հակաօրինաակն են։Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 158–րդ հոդվածի հատկանիշներով (գողություն)։
Հայերը մոսկվայում Էքսկավատոր են գողացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ