Ինձ համար անսպասելի էր Էդմոն Մարուքյանի հրաժարականը. Հովիկ Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Իր գրառման մեջ Էդմոն Մարուքյանը փակագծեր չէր բացել, միայն նշել էր, որ հրաժարականի պատճառը մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տարաձայնություններն են եղել:

ArmLur.am-ը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ թե ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը, ինչու՞ մշտապես աջակցող Էդմոն Մարուքյանը հանկարծ որոշեց հրաժարական տալ.

«Իմ ինֆորմացիան ավել չի, ինչ գրված էր պարոն Մարուքյանի գրառման մեջ: Թիմի հետ տարաձայնություններ չի եղել, ինքը վարչապետի հետ է անմիջական շփում ունեցել, հետևաբար՝ վարչապետի տիրույթում է այդ ամենը: Կարդացել եմ գրառումը, բայց ավել ինֆորմացիա չունեմ:
Ինձ համար անսպասելի էր, երեկ երեկոյան է գրառումն արել, ինձ ասեցին՝ կարդացի, բայց չէի սպասում»,-ասաց պատգամավորը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս