
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին գնալու է խորհրդարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպման:
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորների հետ նախորդ փակ հանդիպումը տեղի էր ունեցել օրեր առաջ՝ երկուշաբթի:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ականների մոտ փետրվարի 26-ին կայացած հանդիպումից հետո դեռ մնացել են կիսատ հարցեր ու թեմաներ, որոնք չեն հասցրել քննարկել, ուստի նախատեսում են եւս մեկ հանդիպում անցկացնել վարչապետի հետ։
Քրիստինա Մուշեղյան