ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր բացահայտումներ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտակայքում պայթուցիկ նետելու դեպքով. հարևանի աղջկա հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները պարզել են, որ փետրվարի 10-ին ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտակայքում ռումբի տեղադրումը որեւէ առնչություն չունի նրա գործունեության կամ առհասարակ նրա ընտանիքի անդամների հետ: Իրավապահները պարզել են, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել են Մելքոնյանի հարեւաններին վախեցնելու համար:

Բանն այն է, որ օրեր առաջ միջադեպ է եղել վերոնշյալ հասցեում, անգամ բանը հասել է ծեծկռտուքին, ինչից հետո պայթուցիկ են տեղադրել ՔՊ-ական պատգամավորի հարևանի տան մոտ ու նրանց փորձել վախեցնել, իսկ ահա թեման եղել է, ըստ նախնական վարկածի, աղջկա հարցը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ենթադրյալ հանցագործները պայթուցիկը գցել են Նոյ թաղամասի 143/1 տան բակ, որը պայթել է, վնասել է Արթուր Բաղդասարյանի տան ապակիները, նրան հասցրել են մոտ 350 հազար դրամի վնաս:
Իրավապահները փնտրում են կատարողներին, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քնար Մանուկյան




Լրահոս