Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024 թվականին» զեկույցը։ Զեկույցում առանձնացված է «Հիմնական բացահայտումներ», որում տեղ է գտել նաև Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները։
«Զինված հակամարտությունները և ավտորիտար ագրեսիայի սպառնալիքները աշխարհը դարձրեցին ավելի քիչ անվտանգ և ավելի քիչ ժողովրդավարական»,- ասված է զեկույցում։
«Ամբողջ աշխարհում բռնի հակամարտությունը, որը հաճախ դրդված էր ավտորիտար ագրեսիայի հետևանքով, պատճառ դարձավ մահվան և կործանման և վտանգված ազատության։ Լեռնային Ղարաբաղը, տարածք, որը երկար ժամանակ ստացել է իր գնահատականն այս զեկույցում, արձանագրվել է որպես տարվա ազատության ամենամեծ անկում և ադրբեջանական ռեժիմի շրջափակումից և ռազմական հարձակումից հետո մասամբ ազատից տեղափոխվել է ոչ ազատ կարգավիճակի:
Իրավիճակը հանգեցրեց նրա անջատողական կառավարության կապիտուլյացիային և նրա էթնիկ հայ բնակչության փաստացի արտաքսմանը»։
Հակամարտությունները լուսաբանելով՝ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է նաև Ուկրաինա-Ռուսաստան և Իսրայել-Պաղեստին հակամարտություններին։
«Կրեմլի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա շարունակվեց երկրորդ տարին՝ հետագայում նսեմացնելով օկուպացված տարածքներում հիմնական իրավունքները և առաջացնելով ավելի ինտենսիվ ռեպրեսիաներ հենց Ռուսաստանում: Քաղաքացիները նաև կրեցին Իսրայելապաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հետևանքները, քաղաքացիական պատերազմը, որը բխեցրեց 2021 թվականին Մյանմարում ռազմական հեղաշրջում և դաժան կռիվներ հակառակորդ ռազմական կողմերի միջև Սուդանում»։
Էմմա Միքայելյան