Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է զորահավաքի մասին հրամանագիր. հայտնում է Украинская правда-ն:
Նա, դիմելով ուկրաինացիներին, ասել է. «Ուկրաինայի իշխանությունները կանեն ամեն ինչ, որ ՌԴ հետ կոնֆլիկտը լուծվի դիվանագիտական ճանապարհով, սակայն պատերազմի վտանգը մեծ է և տեսանելի: Այդ պատճառով ես ստորագրել եմ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը` խորհրդարանի որոշմամբ»։
Տուրչինովը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է պաշտպանել իր ամբողջականությունը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում ղրիմցիների 96.77%-ը կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն։