Ես բացահայտում չեմ տեսել. Հրանտ Բագրատյանը՝ մարտի 1-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ.-ին իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ժողովրդին, որ կբացահայտի մարտի 1-ի ողջ պատմությունը: Արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարիների ընթացքում բացահայտվել է մարտի 1-ը, ArmLur.am-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:

«Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին: Իմ կարծիքով ոչինչ էլ բացահայտված չէ, չգիտեմ, այդ տպավորությունն է ինձ մոտ: Համենայնդեպս ես բացահայտում չեմ տեսել»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

ArmLur.am-ը կապ է հաստատել նաև ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանի հետ, որը որևէ մեկնաբանություն չտվեց՝ նշելով, որ իր կարծիքը չի փոխվել:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանում տեղի ունեցած հակակառավարական անկարգություններից 16 տարի է անցել: Այդ բախումների ժամանակ սպանվեց 10 քաղաքացի, 2 ոստիկան, 8 քաղաքացի և վիրավորվեց 200 քաղաքացի:

Նանիկ Աղասյան




Լրահոս