ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրությունը մեր ներքին գործն է. Ռուբինյանը՝ Հաջիեւին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում պանելային քննարկում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով, որտեղ որպես բանախոսներ հանդես են գալիս նաև Ռուբեն Ռուբինյանը, Հիքմեթ Հաջիևը, Սերդար Քըլըչը, Տոյվո Կլաարը։

Ռուբեն Ռուբինյանն իր խոսքում մի քանի կարևոր կետեր է առանձնացրել․

Հայաստանը պատրաստ է և անում է ամեն ինչ համաձայնեցված սկզբունքները խաղաղության պայմանագրում ամրագրելու համար։ Սակայն այդ նույն պատրաստակամությունը չենք տեսնում Ադրբեջանի կողմից։

ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը Հայաստանի ներքին հարցն են, որևէ կապ չունեն խաղաղության գործընթացի հետ։

Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ։

Խաղաղության պայմանագրի նախագծում 2 համաձայնեցված դրույթ կա, որոնք այս հարցը հասցեագրում են.

-Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և չունեն ու ապագայում չեն ունենալու տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ։
-Կողմերը չեն կարող հղում անել ներքին օրենսդրությանը չկատարելու համար խաղաղության պայմանագրի դրույթները։

Հայաստանը չի ռազմականացվում, ընդամենը կառուցում է իր պաշտպանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս