Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 17:09-ին Պազարչիկի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք՝ անցյալ տարվա փետրվարի 6-ին Քահրամանմարաշ նահանգում 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։
Թուրքական իշխանությունները երկրաշարժերն անվանեցին «դարի աղետ», ավելի քան 53 հազար մարդ զոհվեց, ավելի քան 107 հազարը վիրավորվեց։